20:14  ,  19 փետրվարի, 2020

VAR համակարգն ընդդեմ «Չելսիի» (ծաղրանկար)

Մարզական աշխարհում հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է Պրեմյեր լիգայի 26-րդ տուրի «Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղին:

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ էր տարել 2:0 հաշվով: 56-րդ րոպեին «Չելսիի» ֆրանսիացի պաշտպան Կուրտ Զուման, իսկ 77-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն դարձել էին գոլերի հեղինակ, սակայն հանդիպման գլխավոր մրցավարը, օգտվելով VAR համակարգից, չէր գրանցել գոլերը:

Պրեմյեր լիգայի 26-րդ տուրից հետո «Չելսին» 41 միավորով մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է: «Մանչեսթեր Յունայթեդը» 38 միավորով բարձրացավ 7-րդ տեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով