20:46  ,  19 փետրվարի, 2020

Տուրե. «Ռեալի» հետ խաղից առաջ «Մանչեսթեր Սիթիի» վիճակն անհանգստացնող է

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Յայա Տուրեն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ Մադրիդ» դիմակայությունից իր սպասելիքների մասին:

«Կցանկանայի, որ «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը լիներ «Լիոնը» կամ այդ կարգի որևէ ակումբ: 

Տեսնենք՝ ինչ տեղի կունենա: «Ռեալի» հետ շատ դժվար հանդիպումներ են սպասվում: «Մանչեսթեր Սիթիի» վիճակը շատ անհանգստացնող է»,- Յայա Տուրեի խոսքը փոխանցում է AS-ը:

«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ Մադրիդ» դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 26-ին Մադրիդում, իսկ պատասխան հանդիպումը՝ մարտի 17-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս