19:50  ,  19 փետրվարի, 2020

Ֆավր. ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղից առաջ «Բորուսիան» պետք է մոռանա առավելության մասին

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Փարիզի ՊՍԺ-ի նկատմամբ տարած հաղթանակի մասին:

«Մեր հաղթանակի գլխավոր երաշխավորն այն ամուր պաշտպանությունն էր, որը կարողացավ 90 րոպե դիմանալ ՊՍԺ-ի գրոհներին: 

«Բորուսիան» պատասխան հանդիպումից առաջ պետք է մոռանա առավելության մասին և փորձի հաղթել նաև պատասխան խաղում»,- «Բորուսիայի» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ասել է Ֆավրը:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» 2:1 հաշվով հաղթանակ է տարել ՊՍԺ-ի նկատմամբ: Դորտմունդյան թիմի կազմից դուբլի հեղինակ էր դարձել նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում