18:42  ,  19 փետրվարի, 2020

Կլոպ. Վախեցա, որ Մանեի շնչելուց «Աթլետիկոյի» ֆուտբոլիստները կարող են ընկնել

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է՝ ինչու է մրցաշարի 1/8 եզրափակիչի «Աթլետիկոյի» դեմ խաղում փոխարինել թիմի հարձակվող Սադիո Մանեին:

«Մանեն արդեն 1 դեղին քարտ ուներ, և ես արդեն վախենում էի, որ նրա շնչելուց «Աթլետիկոյի» ֆուտբոլիստները կարող են ընկնել:

Մեզ պետք էր, որ Մանեն մասնակցի «Լիվերպուլի» հաջորդ հանդիպմանը, հենց այդ պատճառով նրան փոխարինելու որոշում ընդունեցի»,- Կլոպի խոսքը փոխանցում է The Independent-ը:

Հիշեցնենք, որ «Աթլետիկոյի» դեմ խաղում «Լիվերպուլը» պարտություն կրեց 0:1 հաշվով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 11-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս