17:14  ,  19 փետրվարի, 2020

«Ռեալը» Պոգբայի համար 60 միլիոն եվրոյից ավելի չի առաջարկի

Մադրիդի «Ռեալը» անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի համար 60 միլիոն եվրոյից ավելի չի առաջարկի, հաղորդում է բրիտանական Daily Mail-ը։

Պոգբային «Ռեալի» կազմում տեսնելու ցանկություն ունի Արքայական ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։

«Մանչեսթեր Յունայթեդն» ու 26-ամյա ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան հույս ունեն նրա տրանսֆերից ստանալ 140 միլիոն եվրո։

Պոգբայի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը», որի կազմում ֆուտբոլիստը հանդես է եկել 2012-2016 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում