16:11  ,  19 փետրվարի, 2020

Վենգերն առաջարկում է փոխել «խաղից դուրս վիճակի» կանոնը․ քննարկումն այս ամիս է

ՖԻՖԱ-ի ֆուտբոլի գլոբալ զարգացման բաժնի ղեկավար, Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Արսեն Վենգերն առաջարկում է փոխել «խաղից դուրս վիճակի» կանոնը։

«Ֆուտբոլիստը չի համարվի խաղից դուրս վիճակում, եթե մարմնի այն մասը, որով հնարավոր է գոլ խփել, լինի վերջին պաշտպանի հետ նույն գծի վրա, իսկ մարմնի այլ մասերը լինեն գծից առաջ։ Սա կլուծի խնդիրը եւ կբացառի վիճահարույց որոշումները մի քանի միլիմետրի համար»,- Վենգերի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը «խաղից դուրս վիճակի» օրենքը կքննարկի փետրվարի 29-ին Բելֆաստում անցկացվելիք ամենամյա հավաքի ժամանակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում