15:44  ,  19 փետրվարի, 2020

ԵԼ․ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» հետ պատրաստվում է «Գենտի» դեմ խաղին

Իտալական «Ռոման» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի ղեկավարությամբ շարունակում է պատրաստվել Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին հանդիպմանը։ Հռոմեական ակումբը կընդունի բելգիական «Գենտին»։

«Ռոմայի» մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել փետրվարի 19-ի մարզումից, որին մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին «Ռոման» 1:2 հաշվով պարտություն կրեց «Ատալանտայից»: Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

«Ռոմա» - «Գենտ» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 20-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին (փետրվարի 21)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով