15:10  ,  19 փետրվարի, 2020

Հոլանդը ՊՍԺ-ի դեմ խաղում ցույց է տվել 60 մետր վազքի աշխարհի ռեկորդին մոտ արագություն

Դորտմունդի «Բորուսիայի» 19-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման դրվագներից մեկում, հակագրոհի ժամանակ 60 մետրը վազել է 6,64 վայրկյանում։

Այս մրցատարածության (անցկացվում է մարզադահլիճում) աշխարհի ռեկորդը 6,34 վայրկյան է։ Էրլինգի անձնական ռեկորդը 60 մետր վազքում 6,55 վայրկյան է, հայտնում է sport.sky.it-ը։

Հոլանդն ունի 194 սմ հասակ, 87 կգ քաշ։

Հիշեցնենք, որ նրա դուբլի շնորհիվ «Բորուսիան» ՊՍԺ-ին հաղթել է 2։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում