14:15  ,  19 փետրվարի, 2020

Կարեն Գրիգորյանը մրցաշարի հաղթող է դարձել Իսպանիայում

Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանի հաղթանակով է ավարտվել Իսպանիայի Սանտիագո Դե Կոմպոստելա քաղաքում անցկացված II Maxistral Cidade de Compostela շախմատային մրցաշարը։

Հայաստանցի գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր եւ 1,5 միավոր առաջ է անցել երկրորդ տեղը գրաված շախմատիստից։

Կարեն Գրիգորյանը 2 կետով բարելավել է անհատական վարկանիշը՝ 2662։

Ֆոտո՝ chessfed.am

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում