13:52  ,  19 փետրվարի, 2020

Նեյմար․ Պատրաստ էի խաղալ նախորդ 4 խաղերում, բայց ակումբում վախենում էին՝ վնասվածք կստանամ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիային» գոլ խփած ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը դժգոհել է, որ քիչ խաղաժամանակ է ունեցել այդ խաղից առաջ։ Նեյմարը բաց էր թողել չորս հանդիպում։

«Ծանր է, երբ չորս անընդմեջ հանդիպում ես բաց թողնում։ Ցավոք, որոշում ընդունողը ես չեմ։ Ակումբն ու բժիշկներն էին այդպես որոշել, իսկ ես կողմ չէի։ Մենք շատ ենք քննարկել այս թեման, քանի որ ցանկանում էի խաղալ։ Ես պատրաստ էի, բայց ակումբում վախենում էին՝ վնասվածք կստանամ։ Հետեւանքն ավելի վատ եղավ։

Ես հասկանում եմ ակումբի մտավախությունը, քանի որ Չեմպիոնների լիգայի նախորդ երկու մրցաշրջաններում վնասվածքների պատճառով չեմ խաղացել 1/8 եզրափակիչում։ Ես հարգում եմ նրանց որոշումը, բայց այդպես չի կարելի, քանի որ խաղացողի վրա այդ պարապուրդն ավելի վատ է ազդում։  

Չափազանց ծանր էր 90 րոպե ինտենսիվ խաղալ «Բորուսիայի» դեմ։ Սա բացարձակ այլ մակարդակ է։ Իհարկե, ավելի լավ կխաղայի, եթե լինեի ավելի լավ մարզավիճակում»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Դորտմունդում պարտվել է 1։2 հաշվով։ Պատասխան հանդիպումը Փարիզում տեղի կունենա մարտի 11-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում