13:25  ,  19 փետրվարի, 2020

Հոլանդը ՉԼ-ի մեկ մրցաշրջանում 10 գոլ խփած մինչեւ 20 տարեկան առաջին ֆուտբոլիստն է

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ֆրանսիական ՊՍԺ-ին երկու գոլ խփելու շնորհիվ այս մրցաշարում գոլերի քանակը հասցրեց 10-ին։ 19-ամյա նորվեգացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշրջանում 10 գոլ խփած մինչեւ 20 տարեկան առաջին ֆուտբոլիստն է։ Խմբային մրցաշարի 6 հանդիպումներում Հոլանդն ավստրիական «ՏԲ Զալցբուրգի» կազմում խփել էր 8 գոլ։

Հիշեցնենք, որ «Բորուսիան» ՊՍԺ-ին հաղթել է 2։1 հաշվով։ Հոլանդը ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։

Հոլանդին 3 գոլ է մնում մինչեւ 21-ամյա Կիլիան Մբապեի նվաճումը։ Ֆրանսիացի հարձակվողը Չեմպիոնների լիգայում մինչեւ 20 տարեկան դարձել էր 13 գոլի հեղինակ։ Հոլանդի 20-ամյա հուլիսի 21-ին է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում