12:12  ,  19 փետրվարի, 2020

Յուրգեն Կլոպ․ «Աթլետիկոն» ցույց տվեց անհավանական պաշտպանություն

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ամփոփել է Մադրիդի «Աթլետիկոյի» հետ առաջին հանդիպումը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում։ Տիտղոսը պաշտպանով «Լիվերպուլը» պարտվել է 0։1 հաշվով։

«Մենք սպասում էինք այսպիսի պայքար եւ այսպիսի մթնոլորտ։ 0։1 է հաշիվը, բայց երկրորդ խաղակեսը մենք կանցկացնենք մեր խաղադաշտում։ «Աթլետիկոն» դիմագրավում էր բոլոր ուժերով եւ ցույց տվեց անհավանական պաշտպանություն։

Որեւէ մեկին չենք մեղադրում մեր պարտության համար։ Ամեն ինչ կարգին է։ Կունենանք երկար ընդմիջում, որն արդյունավետ կօգտագործենք։ Սպասում ենք նրանց մեր «Էնֆիլդում»։ Ոչինչ դեռ ավարտված չէ»,- Կլոպի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլին» Մադրիդում չի հաջողվել ոչ մի հարված կատարել «Աթլետիկոյի» դարպասին։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Աթլետիկո Մադրիդ» - «Լիվերպուլ»՝ 1:0 (տեսանյութ)

Սաուլ, 4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում