11:50  ,  19 փետրվարի, 2020

Վան Դեյք․ Հաջորդ փուլ դուրս գալու համար մենք դեռ ունենք 90 րոպե

Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջատար «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքը մեկնաբանել է ՉԼ-ի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Աթլետիկոյից» կրած 0։1 հաշվով պարտությունը Իսպանիայում։

«Իհարկե, մենք գիտեինք, որ ծանր հանդիպում է լինելու, հատկապես, այս ստադիոնում։ Իհարկե, հենց սկզբում բաց թողած գոլը չօգնեց մեզ, մրցակցին էլ մի փոքր ժպտած հաջողությունը։

Մարզիչը ընդմիջմանն ասաց շարունակել խաղալ, գնդակը փոխանցել եզրից եզր, խաղալ արագ, իսկ պահերը կլինեն։ Մենք վերահսկում էինք գնդակը, բայց չկարողացանք ստեղծել իսկապես վտանգավոր պահեր։ Հաջորդ փուլ դուրս գալու համար մենք դեռ ունենք 90 րոպե։

Մրցակիցը քանդում էր խաղը, դա նրանց խաղաոճն է, իսպանական ֆուտբոլի ոճն է նաեւ։ Մենք այդ ամենի մասին գիտեինք խաղից առաջ։ Պետք է հարմարվենք դրան»,- Վան Դեյքի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։

Պատասխան հանդիպումը Լիվերպուլում տեղի կունենա մարտի 11-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում