11:15  ,  19 փետրվարի, 2020

ՉԼ․ «Լիվերպուլը» ոչ մի հարված չի կատարել «Աթլետիկոյի» դարպասին

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում անգլիական «Լիվերպուլը» Մադրիդի «Աթլետիկոյի» հետ դիմակայությունում (լիվերպուլյան ակումբը պարտվել է 0։1 հաշվով) չի կարողացել կատարել ոչ մի հարված մրցակցի դարպասին։

Գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի օրոք «Լիվերպուլը» երկրորդ անգամ է նման բացասական ցուցանիշ գրանցում։

Առաջին անգամ տեղի էր ունեցել 2018-ին Չեմպիոնների լիգայում՝ «Նապոլիի» հետ խաղում։ «Լիվերպուլն» իտալական թիմին պարտվել էր 0։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում