10:12  ,  19 փետրվարի, 2020

Մարկո Վերատին՝ ՊՍԺ-ի ռեկորդակիր

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 27-ամյա իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին սահմանել է փարիզյան ակումբի ռեկորդ եվրագավաթային մրցաշարերում անցկացրած հանդիպումների քանակով։

Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղը (ֆրանսիական թիմը Գերմանիայում պարտվեց 1։2 հաշվով) Վերատիի համարը 58-րդ եվրագավաթային հանդիպումն էր ՊՍԺ-ի կազմում։ Նա առաջ անցավ Պոլ Լե Գուենից (57)։

Վերատին ՊՍԺ է տեղափոխվել 2012թ․ ամռանը իտալական «Պեսկարայից» 12 միլիոն եվրոյով։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում