00:12  ,  19 փետրվարի, 2020

Ռեյնիեր. Մանկությանս երազանքն իրականություն դարձավ

Մադրիդի «Ռեալի» նորեկ, բրազիլացի կիսապաշտպան Ժեզուս Ռեյնիերը խոսել է Արքայական ակումբ տեղափոխության մասին:

«Սա շատ երջանիկ օր է ինձ համար: Այսօր իրականացավ իմ մանկության երազանքը: Ես խաղալու եմ աշխարհի լավագույն ակումբում:

Ցանկանում եմ դառնալ «Ռեալի» պատմության մի մասը: Ամեն ինչ կանեմ, որպեսզի օգնեմ «Ռեալին» հաղթանակներ տանել»,- Ռեյնիերի խոսքը փոխանցում է «Ռեալի» մամուլի ծառայությունը:

«Ռեալը» Ժեզուս Ռեյնիերի տեղափոխության դիմաց բրազիլական «Ֆլամենգոյին» վճարել է 30 միլիոն եվրո:

Բրազիլիայի ընթացիկ առաջնությունում Ռեյնիերը «Ֆլամենգոյի» կազմում 15 խաղում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում