00:39  ,  19 փետրվարի, 2020

«Նոան» ընկերական խաղում պարտվել է դանիական թիմին

Թուրքիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում Երևանի «Նոան» ստուգողական հանդիպում է անցկացրել դանիական «Կոլդինգի» հետ:

Հայկական թիմը պարտություն է կրել 1:3 հաշվով: «Նոայի» միակ գոլը խփել է ռուսաստանցի կիսապաշտպան Դմիտրի Լավրիշևը:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության 15 տուրերից հետո «Նոան» ունի 24 միավոր և Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում