18:35  ,  18 փետրվարի, 2020

Մխիթարյան. Պատրաստվում եմ հաջորդ հանդիպմանը (ֆոոտ)

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լուսանկարներ է հրապարակել փետրվարի 18-ին տեղի ունեցած «Ռոմայի» մարզումից:

«Պատրաստվում եմ հաջորդ հանդիպմանը»,- լուսանկարները վերնագրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին «Ռոման» 1:2 հաշվով պարտություն կրեց «Ատալանտայից»: Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

«Ռոման» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 21-ին: Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում իտալական թիմի մրցակիցը կլինի բելգիական «Գենտը»:

View this post on Instagram

A post shared by Henrikh Mkhitaryan (@micki_taryan) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով