20:52  ,  18 փետրվարի, 2020

Կարագեր. «Մանչեսթեր Սիթին» հենց հիմա պետք է հեռացվի Չեմպիոնների լիգայից

«Լիվերպուլի» նախկին պաշտպան, ֆուտբոլային վերլուծաբան Ջեյմի Կարագերը խոսել է ՈւԵՖԱ-ի կողմից Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին:

«Չեմ կարողանում հավատալ, որ ՈւԵՖԱ-ն «Մանչեսթեր Սիթիին» թույլատրել է մասնակցել Չեմպիոնների լիգայի ընթացիկ առաջնությանը: Պատկերացնու՞մ եք, ինչ տեղի կունենա, եթե հանկարծ «Մանչեսթեր Սիթին» չեմպիոն դառնա:

Վստահ եմ, որ ՈւԵՖԱ-ն պետք է վերանայի որոշումը և հենց այս մրցաշրջանից հեռացնի այդ թիմին Չեմպիոնների լիգայից»,- Կարագերի խոսքը փոխանցում է The Times-ը:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին ՈւԵՖԱ-ն հայտարարեց ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու պատճառով առաջիկա 2 մրցաշրջաններում «Մանչեսթեր Սիթիին» Չեմպիոնների լիգային մասնակցելու հնարավորությունից զրկելու մասին: «Մանչեսթեր Սիթին» նաև տուգանվել է 30 միլիոն եվրոյով:

ՈւԵՖԱ-ն պարզել է, որ «Մանչեսթեր Սիթին» ակումբի սեփականատեր, շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի անձնական հաշիվներից դուրս գրվող գումարները ներկայացրել է որպես հովանավորչական պայմանագրերից ստացվող եկամուտ և օգտագործել դրանք նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու նպատակով:

«Մանչեսթեր Սիթին» ՈւԵՖԱ-ի որոշումը բողոքարկելու է Լոզանի մարզական վճռաբեկ դատարանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում