20:15  ,  18 փետրվարի, 2020

Վիտցել. «Բորուսիան» պետք է զգուշանա Նեյմարից

Դորտմունդի «Բորուսիայի» բելգիացի կիսապաշտպան Ակսել Վիտցելը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ՊՍԺ-ի հետ խաղին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «Բորուսիան» պետք է ուշադրության կենտրոնում պահի ՊՍԺ-ի առաջատար հարձակվողներին:

«Նեյմարն ապաքինվել է վնասվածքից ու մասնակցելու է այս հանդիպմանը: Մենք պետք է շատ զգուշանանք նրանից, սակայն ուշադրության կենտրոնում պահենք նաև Դի Մարիային ու Մբապեին:

«Բորուսիան» լավ մարզավիճակում է մոտենում ՊՍԺ-ի դեմ խաղին: Մենք խաղադաշտ ենք դուրս գալու միայն հաղթելու համար»,- Վիտցելի խոսքը փոխանցում է «Բորուսիայի» մամուլի ծառայությունը:

Նշենք, որ «Բորուսիա» - ՊՍԺ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 18-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում