19:12  ,  18 փետրվարի, 2020

«Ուրարտուն» ստուգողական խաղում պարտվեց ռուսական թիմին (ֆոտո)

Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Ուրարտուն» Հայաստան վերադառնալուց առաջ վերջին ստուգողական հանդիպումն է անցկացրել: Հայկական թիմը մրցել է Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգան ներկայացնող «Տեքստիլշիկ» ակումբի հետ:

«Ուրարտուն» պարտություն կրեց 1:2 հաշվով: «Ուրարտուի» միակ գոլը խփեց Թայմուրազ Տոբոևը:

«Ուրարտուի» անձնակազմը Երևան կվերադառնա փետրվարի 19-ի ուշ երեկոյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում