17:16  ,  18 փետրվարի, 2020

Պոգբայի եղբայր. Բոլորը գիտեն, որ Պոլը ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի եղբայրը՝ Մաթիաս Պոգբան, խոսել է ֆրանսիացի կիսապաշտպանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Բոլորը գիտեն, որ Պոլը ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»: Նա ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայում և տիտղոսներ նվաճել, իսկ «Մանչեսթեր Յունայթեդում» դա դեռ անհնար է:

Ամեն ինչ պարզ կդառնա ամռանը: Այժմ ոչինչ որոշված չէ»,- Պոգբայի եղբոր խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Ավելի վաղ Պոգբայի գործակալը՝ Մինո Ռայոլան, հայտարարել էր, որ Պոգբան կցանկանար վերադառնալ իր նախկին ակումբ՝ Թուրինի «Յուվենտուս»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս