16:14  ,  18 փետրվարի, 2020

«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը կվիրահատվի

Լոնդոնի «Տոտենհեմի» հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը կվիրահատվի աջ ձեռքի կոտրվածքի պատճառով, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

27-ամյա ֆուտբոլիստը մի քանի շաբաթ դուրս չի գա խաղադաշտ։ Նա կոտրվածքը ստացել է փետրվարի 16-ին տեղի ունեցած Անգլիայի առաջնության 26-րդ տուրի խաղում։ «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 3։2 հաշվով հաղթել էր «Աստոն Վիլային»։

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով մինչեւ մայիս չի խաղա նաեւ «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։

Ընթացիկ մրցաշրջանում Սոն Հին Մինը «Տոտենհեմի» հետ մասնակցել է 32 հանդիպման, խփել 16 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում