15:47  ,  18 փետրվարի, 2020

Ֆրենկ Լեմպարդ․ Արջամկան օրվա զգացողություն ունենք

«Չելսին» այս մրցաշրջանում երրորդ անգամ պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Լոնդոնյան թիմի անգլիացի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 26-րդ տուրի խաղում կրած 0։2 հաշվով պարտությունը։

«Հաշիվը չի արտացոլում խաղը։  Արջամկան օրվա զգացողություն ունենք։ Չգիտեմ՝ քանի հարված կատարեցինք դարպասին, բայց շատ էին։ Առանց գոլի հաղթել հնարավոր չէ։ Մենք չորրորդ տեղում ենք, եւ մրցաշրջանը միայն հիմա է սկսվում։ Քչերն էին սպասում, որ կլինենք չորրորդ տեղում, բայց մենք այստեղ ենք։

Ես մեղմ չեմ, կարող եմ քննադատել իմ խաղացողներին։ Առանց պահերի իրացման առաջ չենք գնա»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանում «Չելսին» «Մանչեսթեր Յունայթեդին» պարտվել էր 0։4 հաշվով, Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում՝ 1։2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում