14:52  ,  18 փետրվարի, 2020

Դիեգո Կոստան կխաղա «Լիվերպուլի» դեմ

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան կմասնակցի անգլիական «Լիվերպուլի» դեմ հանդիպմանը։ Վնասվածքից հետո վերականգնված ֆուտբոլիստը հայտավորված է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպմանը։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի հայտացուցակից դուրս են մնացել Ժոաու Ֆելիշը, Էկտոր Էրերան եւ Կիրան Տրիպիերը, որոնք վնասվածքներ ունեն։

Ընթացիկ մրցաշրջանում Դիեգո Կոստան «Աթլետիկոյի» հետ անցկացրել է 15 հանդիպում, խփել երկու գոլ, կատարել երեք գոլային փոխանցում։

«Աթլետիկո» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 18-ին Մադրիդում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում