14:14  ,  18 փետրվարի, 2020

«Լացիոյի» նախագահ․ Մեզ խնդրում են ընդհատել «Յուվենտուսի» մենաշնորհը եւ հաղթել «Ինտերին»

Հռոմի «Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն պատմել է Իտալիայի առաջնության 24-րդ տուրում Միլանի «Ինտերի» նկատմամբ 2։1 հաշվով հաղթանակից հետո ստացած բազմաթիվ զանգերի եւ աջակցության խոսքերի մասին։

«Խաղից հետո ինձ զանգել են ոչ միայն «Լացիոյի» երկրպագուները։ Իրականությունն այն է, որ մեզ խնդրում են ընդհատել «Յուվենտուսի» մենաշնորհը եւ հաղթել «Ինտերին»։ Այս երկու ակումբների երկրպագուներից բացի, բոլորն աջակցում են մեզ»,- Լոտիտոյի խոսքը մեջբերում է Il Messaggero-ն։

«Լացիոն» 56 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 1 միավոր է հետ առաջատար «Յուվենտուսից»։ «Ինտերը» նահանջեց երրորդ տեղ՝ 54 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս