13:24  ,  18 փետրվարի, 2020

«Էվերտոնն» ու «Տոտենհեմը» ցանկանում են ձեռք բերել Սմոլինգին

Լիվերպուլի «Էվերտոնն» ու Լոնդոնի «Տոտենհեմը» հետաքրքրված են իտալական «Ռոմայում» վարձակալությամբ հանդես եկող անգլիացի պաշտպան Կրիս Սմոլինգի ծառայություններով, հաղորդում է Corriere dello Sport-ը։

30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին», որը պատրաստ է վաճառել նրան 20 միլիոն եվրոյով։

«Էվերտոնի» եւ «Տոտենհեմի» ներկայացուցիչներն արդեն բանակցել են ֆուտբոլիստի գործակալի հետ։

Սմոլինգի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում