12:10  ,  18 փետրվարի, 2020

Յան Օբլակ․ «Լիվերպուլն» արժանիորեն կարող է համարվել ֆավորիտ այս դիմակայությունում

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Աթլետիկոն» փետրվարի 18-ին կընդունի Չեմպիոնների լիգայի գավաթակիր, անգլիական Պրեմյեր լիգայի առաջատար «Լիվերպուլին»։ Իսպանական ակումբի դարպասապահ Յան Օբլակը դիմակայությունում ֆավորիտ է համարում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին։

«Կարծում եմ՝ «Լիվերպուլն» արժանիորեն կարող է համարվել ֆավորիտ այս դիմակայությունում։ Սակայն դա չի նշանակում, որ մենք թույլ են տալու մրցակցին անել, ինչ ցանկանա։ Մտադիր ենք պատասխան հանդիպմանը մեկնել շանսեր պահպանած։ Կարեւոր է գոլ բաց չթողնել սեփական խաղադաշտում։ Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդպես էլ լինի։

«Լիվերպուլի» հարձակման գիծը կազմում է ահեղ եռյակ՝ Սալահ – Ֆիրմինո – Մանե։ Մենք ամեն ինչ վերլուծել ենք։ Այս եռյակը գերազանց մարզավիճակում է, բայց մենք խաղալում ենք մի ամբողջ թիմի դեմ»,- Օբլակի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Աթլետիկո» - «Լիվերպուլ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում