11:50  ,  18 փետրվարի, 2020

Դիեգո Սիմեոնե․ Խաղալու ենք անհավանական թիմի դեմ

Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է սպասումների մասին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղից։ Իսպանական թիմը կընդունի Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլին»։

«Խաղալու ենք անհավանական թիմի դեմ, որին գերազանց է պատրաստել ոչ սովորական մարզիչը։ Նրանք կարող են շեշտը դնեն հակագրոների կամ դիրքային խաղի վրա։

Կոուտինյոյի հեռանալուց հետո կանխատեսում էին, որ թիմը կփլուզվի, սակայն «Լիվերպուլը» դարձավ ավելի ուժեղ։ «Լիվերպուլը» նման չէ այն ակումբներին, որոնցով հիացել ենք անցյալում։ Այն ինտենսիվ եւ ճկուն թիմ է։  

Մենք պայքարելու ենք շատ ուժեղ մրցակցի դեմ։ Ստադիոնը մեզ կաջակցի, բայց նույնը իրենց սիրելի թիմի համար կապահովեն «Լիվերպուլի» ստադիոնում։ Այո, երկրպագուները մեզ կաջակցեն, բայց խաղադաշտում կարող է տեղի ունենալ ամեն ինչ։ Թիմի ներսում տեսնում եմ լավատեսություն դրսեւորվելու հնարավորություն»,- Դիեգո Սիմեոնեի խոսքը մեջբերում է AS-ը։

«Աթլետիկո» - «Լիվերպու» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում