11:12  ,  18 փետրվարի, 2020

Արսեն Վենգեր․ Եթե դիտավորյալ են արվել խախտումները, ապա «Մանչեսթեր Սիթին» պետք է պատասխանտվություն կրի

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ, այժմ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի ֆուտբոլի գլոբալ զարգացման բաժնի ղեկավար Արսեն Վենգերը մեկնաբանել է ՈւԵՖԱ-ի որոշումը Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» երկու տարով եվրագավաթային մրցաշարերից զրկելու մասին։ Մանչեսթերյան թիմը խախտել է ՈւԵՖԱ-ի ֆինանսական «արդար խաղի» կանոնները։

«Բոլորը պետք է հարգեն կանոնները։ Եթե դիտավորյալ են արվել խախտումները, ապա մեղավորները պետք է պատասխանտվություն կրեն։

Սպորտի իմաստը կանոնների շրջանակում հաղթանակն է։ Մենք տոնում ենք լավագույնների նվաճումները եւ ցանկանում ենք իմանալ, որ նրանք հարգում են կանոնները։ Եթե չկա հարգանք կանոնների նկատմամբ, ապա դա սպորտ չէ։ Եթե մասնակցում ես մրցման՝ պարտավոր ես հարգել կանոնները»,- Վենգերի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

«Մանչեսթեր Սիթին» ֆինանսական մեքենայությունները կատարել է 2012-2016 թվականներին եւ կարող է զրկվել նաեւ 2012թ․ եւ 2014թ․ Անգլիայի չեմպիոնական տիտղոսներից։

Անգլիական ակումբը ՈւԵՖԱ-ի որոշումը բողոքարկելու է Լոզանի մարզական վճռաբեկ դատարանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում