10:46  ,  18 փետրվարի, 2020

Յուրգեն Կլոպ․ Դիեգո Սիմեոնեի համեմատ ես մանկապարտեզի ոստիկան եմ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Աթլետիկո Մադրիդ» - «Լիվերպուլ» առաջին հանդիպումից առաջ անգլիական ակումբի գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է իսպանական ակումբի արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի մասին։

«Շատերն ասում են, որ ես շատ հուզական եմ խաղադաշտի եզրին, բայց եթե ես այդ տեսանկյունից չորրորդ աստիճանին եմ, ապա Դիեգո Սիմեոնեն՝ 12-րդ։ Նրա համեմատ ես պարզապես մանկապարտեզի ոստիկան եմ։

Ֆուտբոլում ամենաբարդ խնդիրներից մեկը «Աթլետիկոյի» հետ պայքարն է։ Այս թիմն իսկապես շատ լավ է կազմակերպված եւ մրցակիցներին նվերներ չի մատուցում։ «Աթլետիկոյի» դեմ պետք է ցուցադրես առավելագույնը բոլոր դիրքերում։

Պրեմյեր լիգայում «Լիվերպուլի» հաջողությունները ոչ մի նշանակություն չեն ունենա այս խաղում։ Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ դուրս կգա այն թիմը, որը կպայքարի եւ կդրսեւորի ձգտում»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Աթլետիկո» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում