23:26  +04,  17 փետրվարի, 2020

Laureus World Sports Awards. Լիոնել Մեսին և Լյուիս Հեմիլթոնը՝ 2019 թվականի լավագույն մարզիկներ

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին Laureus World Sports Awards-ի վարկածով ճանաչվել է 2019 թվականի լավագույն մարզիկ:

Տարվա լավագույն մարզիկի կոչմանն արժանացել է նաև Ֆորմուլա-1-ի վեցակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը:

Մրցանակին հավակնում էին նաև իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, պրոֆեսիոնալ գոլֆի մարզիկ, ամերիկացի Թայգեր Վուդսը, քենիացի վազորդ Էլիուդ Կիպչոգեն և իսպանացի մոտոարշավորդ Մարկ Մարկեսը:

Նշենք, որ Լիոնել Մեսին Laureus World Sports Awards-ի պատմության մեջ դարձավ թիմային մարզաձևերը ներկայացնող առաջին մարզիկը, որն արժանացավ տարվա լավագույն մարզիկի կոչմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ