18:33  ,  17 փետրվարի, 2020

«Բարսելոնան» հերքել է թիմի ֆուտբոլիստների դեմ տեղեկատվական արշավ կազմակերպելու մասին լուրը

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը պաշտոնապես հերքել է ակումբի առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված թիմի որոշ ֆուտբոլիստների դեմ տեղեկատվական արվաշ կազմակերպելու մասին լուրերը:

«Մամուլում տարածված լուրերը, թե իբր ակումբի ղեկավարությունը տեղեկատվական արշավ է սկսել թիմի ֆուտբոլիստների դեմ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է «Բարսելոնայի» մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Sport.es-ը հայտնել էր, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը համագործակցություն է սկսել սոցիալական ցանցերով զբաղվող ընկերություններից մեկի հետ թիմի նախկին նախագահ Ժոան Լապորտային, ֆուտբոլիստներ Լիոնել Մեսիին, Չավիին, Պիկեին և Պույոլին վատաբանող նյութեր տարածելու նպատակով:

«Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է ակումբի առաջիկա նախագահական ընտրություններից առաջ թուլացնել այն ֆուտբոլիստների դիրքերը, որոնք որևէ կերպ կարող են ազդել ընտրությունների ելքի վրա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում