23:10  ,  17 փետրվարի, 2020

«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ». Թիմերի մեկնարկային կազմերը

Անգլիայի առաջնության 26-րդ տուրի խաղում Լոնդոնի «Չելսին» կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»։

Ֆրենկ Լեմպարդն ու Ուլե-Գունար Սուլշերը հրապարակել են իրենց գլխավորած թիմերի մեկնարկային կազմերը:

«Չելսի». Կաբալյերո; Ջեյմս, Կրիստենսեն, Ռյուդիգեր, Ասպիլիկուետա; Ժորժինյո, Կանտե, Կովաշիչ; Վիլիան, Պեդրո, Բատուշայ:

«Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա; Վան Բիսակա, Բայլի, Մագուայր, Շոու, Վիլիամս; Ֆրեդ, Մատիչ, Բ. Ֆերնանդեշ; Ջեյմս, Մարսիալ:

«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

«Չելսին» 25 խաղից հետո 41 միավորով չորրորդ տեղում է եւ 1 միավոր է առաջ «Տոտենհեմից»։ «Մանչեսթեր Յունայթեդը» 35 միավորով 9-րդն է։

Ընթացիկ առաջնության առաջին շրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» «Չելսիին» հաղթել է 4։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում