00:52  ,  18 փետրվարի, 2020

Յանգ. «Ինտերը» շարունակելու է պայքարել չեմպիոնության համար

Միլանի «Ինտերի» անգլիացի պաշտպան Էշլի Յանգը մեկնաբանել է Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Լացիոյից» 1:2 հաշվով կրած պարտությունը:

«Ես կցանկանայի չդառնալ գոլի հեղինակ, սակայն հաղթանակ տանել այս խաղում: Ցավում եմ, որ մենք կարևոր միավորներ կորցրեցինք:

«Ինտերը» շարունակելու է պայքարել չեմպիոնության համար: Վստահ եմ, որ մենք կարող ենք դառնալ Ա Սերիայի չեմպիոն»,- 34-ամյա ֆուտբոլիստի խոսքը փոխանցում է Sky Sport Italia-ն:

Նշենք, որ Իտալիայի առաջնության 24-րդ տուրից հետո «Լացիոն» 56 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 1 միավոր է հետ առաջատար «Յուվենտուսից»։ «Ինտերը» նահանջեց երրորդ տեղ՝ 54 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում