17:46  ,  17 փետրվարի, 2020

Կասիլյասը հայտարարել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվելու մտադրության մասին

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը կառաջադրվի Իսպանիայի թագավորական ֆուտբոլային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, հայտնել է լեգենդար դարպասապահը Թվիթերի իր պաշտոնական էջում:

«Այո, ես մասնակցելու եմ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին: Միասին մենք իսպանական ֆուտբոլը կդարձնենք լավագույնն աշխարհում»,- գրել է Կասիլյասը:

Այժմ պորտուգալական «Պորտուն» ներկայացնող լեգենդար դարպասապահը հանդիպումներ է ունեցել նախկին թիմակիցների հետ Իսպանիայում եւ ստացել նրանց աջակցությունը։

Ֆեդերացիայի նախագահի ընտրությունը տեղի կունենա այս տարվա աշնանը։

Հիշեցնենք, որ 2019թ․ գարնանը սրտամկանի կաթված ստանալուց հետո Կասիլյասը նոյեմբերին վերսկսել էր մարզումները, սակայն սպասվում է, որ նա շուտով կավարտի կարիերան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում