19:14  ,  17 փետրվարի, 2020

Իտալիայում թիմի գլխավոր մարզիչը հարվածել է ֆուտբոլիստին և կարմիր քարտ ստացել

Իտալիայի առաջնության չորրորդ դիվիզիոնում ուշագրավ դրվագ է տեղի ունեցել: 

«Գրոսետո» - «Մոնտերոսի» հանդիպման 74-րդ րոպեին «Գրոսետոյի» գլխավոր մարզիչ Մագրինին թիմի կիսապաշտպան Ռիկարդո Կրետելուին փոխարինելուց հետո հարվածել է նրան: Հարվածից հետո հանդիպման գլխավոր մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել Մագրինիին՝ հեռացնելով նրան խաղադաշտից:

Հանդիպումն ավարտվել է «Գրոսետոյի» հաղթանակով՝ 1:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում