20:43  ,  17 փետրվարի, 2020

Նեյմարը կմասնակցի «Բորուսիայի» դեմ խաղին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հրապարակել է իր թիմի հայտացուցակը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Բորուսիայի» դեմ խաղին:

Հայտացուցակ է վերադարձել բրազիլացի հարձակվող Նեյմարը, որը վնասվածքի պատճառով փետրվարի 1-ից չի մասնակցել ՊՍԺ-ի հանդիպումներին:

«Բորուսիա» - ՊՍԺ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 18-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում