17:04  ,  17 փետրվարի, 2020

«Բարսելոնայում» հերթական կոնֆլիկտն է հասունանում (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը համագործակցություն է սկսել սոցիալական ցանցերով զբաղվող ընկերություններից մեկի հետ թիմի նախկին նախագահ Ժոան Լապորտային, ֆուտբոլիստներ Լիոնել Մեսիին, Չավիին, Պիկեին և Պույոլին վատաբանող նյութեր տարածելու նպատակով:

Sport.es-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է ակումբի առաջիկա նախագահական ընտրություններից առաջ թուլացնել այն ֆուտբոլիստների դիրքերը, որոնք որևէ կերպ կարող են ազդել ընտրությունների ելքի վրա:

Թիմի նախկին նախագահ Ժոան Լապորտայի և «Բարսելոնայի» լեգենդար ֆուտբոլիստներ Լիոնել Մեսիի, Չավիի, Պիկեի և Պույոլի դեմ ձեռնարկված տեղեկատվական արշավը ղեկավարում է անձամբ ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն:

2021 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած թեկնածուներից մեկը՝ Վիկտոր Ֆոնտը, «Բարսելոնայի» ղեկավարությունից բացատրություն է պահանջել տեղեկատվական արշավի վերաբերյալ:

Image may contain: 6 people, text

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում