16:46  ,  17 փետրվարի, 2020

ՈւԵՖԱ-ն նոր մրցանակ է սահմանել

ՈւԵՖԱ-ն պաշտոնական կայքում հայտնել է նոր մրցանակ սահմանելու մասին։ Այն կշնորհվի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումների լավագույն խաղացողներին։

Լավագույնին կորոշեն ՈւԵՖԱ-ի տեխնիկական պատվիրակները, որոնք այցելում են բոլոր հանդիպումները։

Մրցանակը կշնորհվի խաղադաշտում, մրցավարի եզրափակիչ սուլոցից հետո։ Տեխնիկական պատվիրակների թվում կլինեն նախկինում աստղային ֆուտբոլիստներ եւ մարզիչներ։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան փետրվարի 18-ին։

Մադրիդի «Աթլետիկոն» կընդունի անգլիական «Լիվերպուլին», Դորտմունդի «Բորուսիան»՝ ֆրանսիական ՊՍԺ-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում