13:09  ,  17 փետրվարի, 2020

Լեբրոն Ջեյմսի թիմը՝ NBA-ի բոլոր աստղերի հանդիպման հաղթող, Կավայ Լենարդը՝ MVP

Լեբրոն Ջեյմսի թիմի հաղթանակով ավարտվել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) բոլոր աստղերի 69-րդ հանդիպումը։ Չիկագոյում տեղի ունեցած խաղում Լեբրոն Ջեյմսի թիմը համառ պայքարում առավելության է հասել Յանիս Ադետոկումբոյի թիմի նկատմամբ՝ 157։155։

Հանդիպման MVP (ամենաարժեքավոր խաղացող) է ճանաչվել Կավայ Լենարդը, որը Լեբրոն Ջեյմսի թիմին բերել է 30 միավոր։ Այս տարվանից բոլոր աստղերի հանդիպման MVP մրցանակը անվանակոչվել է ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհված «Լոս Անջելես Լեյքերսի» եւ ԱՄՆ-ի հավաքականի նախկին խաղացող Կոբի Բրայանտի պատվին։

Հանդիպումից առաջ թիմերը 8 վայրկյան լռությամբ հարգել են Կոբե Բրայանտի եւ 78 տարեկանում մահացած Դեւիդ Սթերնի (NBA-ի նախկին ղեկավար) հիշատակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում