12:46  ,  17 փետրվարի, 2020

Զիդան․ Ցավալի է 2 միավոր կորցնել տանը

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է 2։2 հաշվով ոչ ոքի արդյունքը «Սելտայի» հետ Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի խաղում։

«Ցավալի է 2 միավոր կորցնել տանը, հատկապես, այդքան ջանք գործադրելուց հետո։ Բայց ես գոհ եմ մեր գործողություններից։ Հեշտ չէ վերադառան խաղի մեջ վերջնամասում բաց թողած այդպիսի գոլից հետո։ Դենիս Սուարեսը ֆենոմենալ փոխանցում կատարեց։

Բարդ է ամբողջ խաղի ընթացքում կենտրոնացած լինել պաշտպանությունում, երբեմն թիմը լավ չի պաշտպանվում, բայց ընդհանուր առմամբ մենք լուրջ խնդիրներ չունենք հետին գծում։

Բեյլից, Ազարից եւ բոլորից գոհ եմ։ Լավ է, որ Ազարը վերադարձավ, նա խաղաց 70 րոպե։ Հանդիպումից առաջ այդպես էր որոշված։ Նա լավ մտավ խաղի մեջ»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն։

«Ռեալը» 53 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Բարսելոնայից»։ «Սելտան» 17-րդն է՝ 21 միավոր

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Ռեալ» - «Սելտա»՝ 2։2 (տեսանյութ)

Տոնի Կրոս, 52, Սերխիո Ռամոս, 65, 11մ - Ֆյոդոր Սմոլով, 7, Սանտի Մինա, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս