12:09  ,  17 փետրվարի, 2020

Սիմոնե Ինձագի․ Վստահ էինք, որ կհաղթենք «Ինտերին»

«Լացիոյի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է իր ղեկավարած թիմի 2։1 հաշվով հաղթանակը Միլանի «Ինտերի» նկատմամբ Իտալիայի առաջնության 24-րդ տուրի խաղում։ Հռոմեական թիմը Իտալիայի առաջնությունում անպարտելի շարքը հասցրեց 19 հանդիպման։

«Շատ լավ խաղ էր ուժեղ թիմի դեմ, որը նախքան այս մեկ պարտություն ուներ առաջնությունում։ Մենք լավ ընթացքի մեջ ենք, հրաշալի խաղացինք եւ վստահ էինք, որ կհաղթենք։ Այդ պատճառով թույլ տվեցինք «Ինտերին» առաջին խաղակեսում անցկացնել մի քանի ոչ պարտադիր հակագրոհներ։

Ընդմիջմանը տղաներին ասացի, որ եթե մի փոքր ավելացնենք վերջին փոխանցման դրվագում, կկարողանանք բեկել հանդիպման ընթացքը եւ վաստակել երեք միավոր։

Իհարկե, մեր թիմի նկատմամբ ճնշման բացակայությունը շատ է օգնում, բայց առավոտյան մարզման ժամանակ տեսնելով, որ տղաները որոշակի անհանգստություն ունեն՝ ասացի, որ պետք չէ լարվել, անհրաժեշտ է միայն կատարել այն, ինչ մշակել ենք մարզումների ժամանակ։

Չորս տարի մենք մշտապես աճում ենք, ստեղծել ենք ուժեղ, հավասարակշռված, կազմակերպված թիմ, որն ունի սեփական ձեռագիր։

Անցած մրցաշրջանում շեշտում էին, որ մենք ընդամենը 8-րդն ենք Իտալիայի առաջնություն, բայց ես պատասխանում էի, որ կենտրոնացած էինք Իտալիայի գավաթի վրա, որը նվաճեցինք»,- Ինձագիի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Լացիոն» 56 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 1 միավոր է հետ առաջատար «Յուվենտուսից»։ «Ինտերը» նահանջեց երրորդ տեղ՝ 54 միավոր։

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Լացիո» - «Ինտեր»՝ 2։1 (տեսանյութ)

Չիրո Իմոբիլե, 50, 11մ, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 69 - Էշլի Յանգ, 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում