11:12  ,  17 փետրվարի, 2020

Իմոբիլեն առաջ է անցել Օբամեյանգից եւ Ռոնալդուից

Հռոմի «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն Իտալիայի առաջնության 24-րդ տուրում Միլանի «Ինտերի» (2։1 հաշվով հաղթել է «Լացիոն») դարպասը գրավելու շնորհիվ Ա Սերիայում վերջին չորս մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 93-ի։

29-ամյա իտալացի հարձակվողը Եվրոպայի առաջատար հինգ առաջնությունների երրորդ լավագույն ռմբարկուն է այդ ժամանակահատվածում։

Նա առաջ է անցել Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից (92 գոլ) եւ Լոնդոնի «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգից (91 գոլ)։

Նրանից ավելի շատ գոլ խփե են Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին (104)  եւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին (121)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում