09:14  ,  17 փետրվարի, 2020

Յուրգեն Կլոպ․ Իտալիայի չեմպիոն կդառնա «Լացիոն»

Անգլիայի առաջնության առաջատար «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կանխատեսել է, որ Իտալիայի առաջնության չեմպիոնական մրցավազքն այս մրցաշրջանում կավարտվի Հռոմի «Լացիոյի» հաղթանակով։

«Կհաղթի «Լացիոն»։ Նրանց կազմում է Լուկաս Լեյվան, որը խաղացել է «Լիվերպուլում»։ Այնտեղ է նաեւ Չիրո Իմոբիլեն, որն իմ ղեկավարությամբ աշխատել է «Բորուսիայում»։ Ես նրանց աջակցում եմ։ Ափսոսում եմ Սարիի համար, բայց «Լացիոն» անցկացնում է գերազանց մրցաշրջան, եւ դա անակնկալ է»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է corrieredellosport.it-ը։

Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Լացիոն» 2։1 հաշվով հաղթեց «Ինտերին» եւ 56 միավորով երրորդ տեղում է։ «Ինտերը» 54 միավորով երկրորդն է, առաջատար «Յուվենտուսն» ունի 57 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում