23:05  +04,  16 փետրվարի, 2020

ԵԱ․ Մարզպետ Գալստյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում՝ 1։7

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 92 կգ քաշային Մարզպետ Գալստյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց Բելառուսի ներկայացուցիչ Ամարհաջի Մահամեդաուի հետ։ Հայաստանի հավաքականի ըմբիշը պարտվեց 1։7 հաշվով։

125 կգ քաշային կարգում Լեւան Բերիանիձեն բրոնզե մեդալի համար կպայքարի ադրբեջանցի Ջամալադին Մագոմեդովի հետ։

Հիշեցնենք, որ 61 կգ քաշային կարգում անցած տարվա Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտել է հույն Գեորգիոս Պիլիդիսի հետ եւ հաղթել 10։0 հաշվով։

Հայաստանի ներկայացուցիչ, 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը սփոփիչ գոտեմարտում մրցել է գերմանացի Լարս Շեֆլեի հետ եւ պարտություն կրել 2։7 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ