21:21  ,  16 փետրվարի, 2020

ԵԱ․ Արսեն Հարությունյանը հաղթեց 10։0 հաշվով եւ նվաճեց բրոնզե մեդալ

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, 61 կգ քաշային կարգում անցած տարվա Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց հույն Գեորգիոս Պիլիդիսի հետ։ Հայաստանի հավաքականի առաջատարը հաղթեց 10։0 հաշվով։

92 կգ քաշային Մարզպետ Գալստյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի Բելառուսի ներկայացուցիչ Ամարհաջի Մահամեդաուի հետ։

125 կգ քաշային կարգում Լեւան Բերիանիձեն բրոնզե մեդալի համար կպայքարի ադրբեջանցի Ջամալադին Մագոմեդովի հետ։

Հայաստանի ներկայացուցիչ, 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը սփոփիչ գոտեմարտում մրցեց  գերմանացի Լարս Շեֆլեի հետ եւ պարտություն կրեց 2։7 հաշվով՝ զրկվելով բրոնզե մեդալի համար պայքարելու հետագա հնարավորությունից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում