20:08  ,  16 փետրվարի, 2020

«Լոռին» պարտության մատնեց դանիական «Ֆրեմադ Ամագերին»

Անթալիայում մարզումային հավաք անցկացնող Հայաստանի Բարձրագույն խմբի առաջատար «Լոռին» ընկերական խաղում մրցեց դանիական երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ֆրեմադ Ամագերի» հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։ Վանաձորի թիմին հաղթանակ բերեց Ջոնել Դեսիրեի գոլը։

Հիշեցնենք, որ նախորդ ստուգողական խաղում «Լոռին» 0։1 հաշվով պարտվել էր Մոսկվայի «Լոկոմոտիվի» երկրորդ թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում