20:21  ,  16 փետրվարի, 2020

«Բավարիան» հաղթեց «Քյոլնին» եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց
«Քյոլնին» եւ առավելության հասավ 4։1 հաշվով։

Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը երեք գոլը խփեց առաջին 12 րոպեում։ Աչքի ընկան լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, ֆրանսիացի հարձակվող Քինգսլի Քոմանը եւ գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին, որը 66-րդ րոպեին խփեց նաեւ իր երկրորդ գոլը։

«Բավարիան» 46 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 1 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «ՌԲ Լայպցիգի» նկատմամբ։ «Քյոլնը» 14-րդն է՝ 23 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Քյոլն» - «Բավարիա»՝ 1։4 (տեսանյութ)

Մարկ Ուտ, 70 - Ռոբերտ Լեւանդովսկի, 3, Քինգսլի Քոման, 5, Սերժ Գնաբրի, 12, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով