19:56  ,  16 փետրվարի, 2020

«Յուվենտուսն» ուժեղ էր «Բրեշիայից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 24-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսն» ընդունեց հետնապահներից «Բրեշիային»։ Թուրինյան թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

37-րդ րոպեին հյուրերը մնացին 10 խաղացողներով։ Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց ֆրանսիացի հարձակվող Ֆլորիան Այը։

Դրանից մեկ րոպե անց «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան բացեց հանդիպման հաշիվը՝ գերազանց իրացնելով տուգանային հարվածը։

75-րդ րոպեին իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց էկվադորցի կիսապաշտպան Խուան Կուադրադոն։

«Յուվենտուսը» 57 միավորով առաջին տեղում է։ Մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ինտերը» հետ է 3 միավոր։ «Բրեշիան» 16 միավորով նախավերջինն է։

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Յուվենտուս» - «Բրեշիա»՝ 2։0 (տեսանյութ)

Պաուլո Դիբալա, 38, Խուան Կուադրադո, 75

Հեռացում՝ Ֆլորիան Այ («Բրեշիա»), 37, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում